Տեղեկագրեր
Ծրագրի և քաղաքականության ուղեցույց
Փաստաթղթերի գրադարան
Ռեսուրսների այս գրադարանը տրամադրում է տեղեկություններ քաղաքականությունների մասին, ուղեցույցներ և այլ նյութեր, որոնք նախատեսված են օգնելու ձեզ հասկանալ FEMA-ի Անհատական օգնության ծրագրերը։
Նշում. Որոշ ռեսուրսներ հասանելի են միայն անգլերենով։
Տեղեկագրեր
FEMA-ի ամենապահանջված տեղեկագրերը աղետից հետո օգնություն ստանալու մասին։

Ինչպես է գործում աղետից հետո տրամադրվող օգնությունը
Անհատական օգնության ծրագրի և քաղաքականության ուղեցույց
2021 թ․ մայիսին Անհատական օգնության ծրագրի և քաղաքականության ուղեցույցի (IAPPG) 1.1 տարբերակի հրապարակումից հետո մենք մի քանի փոփոխություն ենք կատարել։
- 2024 թ․ ապրիլին FEMA-ի օգնությունը աղետներից տուժածներին հասանելի դարձավ Միկրոնեզիայի, Մարշալյան կղզիների և Պալաուի քաղաքացիների համար։
- 2023 թ․ հոկտեմբերին մենք ընդլայնեցինք Ճգնաժամային իրավիճակներում հոգեբանական խորհրդատվության և վերապատրաստման ծրագիրը, որպեսզի այն հասանելի լինի արտակարգ իրավիճակներից, ինչպես նաև հայտարարված խոշոր աղետներից տուժած մարդկանց համար։
- 2022 թ․ հուլիսին մենք թողարկեցինք ֆորմալ համաձայնագրերի կարևորության մասին ուղեցույցը՝ որպես իրադարձությանը նախորդող արդյունավետ և գործուն համաձայնագրեր մշակելու գործիք։
- 2022 թ․ ապրիլին մենք սկսեցինք թույլատրել Աղետներից տուժաների գործերի վարման ծրագրերի ժամանակացույցի երկարաձգումներ այն տուժածների համար, որոնք վերականգնման ճանապարհին ավելի մեծ օգնության կարիք ունեն։
- 2021 թ․ հուլիսին մենք փոփոխեցինք աղետներից տուժած մարդկանց համար ժամանակավոր կացարանի տրամադրման մեր քաղաքականությունը։
Դիտեք IAPPG-ի ավելի հին տարբերակները։
Փաստաթղթերի գրադարան
Կարող եք հիմնաբառերով որոնել որևէ փաստաթուղթ ըստ դրա վերնագրի կամ օգտագործել զտիչները՝ ըստ թեմայի կամ փաստաթղթի տեսակի զննելու համար։