Աղետից տուժածների աջակցության ծրագրեր

Անհատների և տնային տնտեսությունների ծրագրից Individuals and Households Program բացի FEMA-ն ունի մի քանի այլ ծրագիր՝ նախատեսված աղետից տուժածներին աջակցելու համար։.

Նշում. որոշ ռեսուրսներ հասանելի են միայն անգլերենով։

Զանգվածային բուժխնամք և օգնություն արտակարգ իրավիճակում

Crisis Counseling Assistance and Training Program

Գործի վարում

Իրավաբանական ծառայություններ

Գործազրկության օգնություն

Voluntary Agency Coordination

Referral Lists

Լրացուցիչ ռեսուրսներ

Զանգվածային բուժխնամք և օգնություն արտակարգ իրավիճակում

Զանգվածային բուժխնամքի և արտակարգ իրավիճակում օգնության ծառայությունները տրամադրվում են անմիջապես որևէ հավանական իրադարձությունից առաջ և որևէ իրադարձությանը անհապաղ արձագանքելու ժամանակ։ Անձնակազմ և ռեսուրսներ են ուղարկվում արձագանքման տեղական կենտրոններ, և Զանգվածային բուժխնամքի և արտակարգ իրավիճակում օգնության ծառայությունները տրամադրվում են անմիջապես որևէ հավանական իրադարձությունից առաջ և որևէ իրադարձության անհապաղ արձագանքման ժամանակ։ Անձնակազմ և ռեսուրսներ են ուղարկվում տուժած գոտիների արձագանքման կենտրոններ։

Բոլոր տուժածները իրավունակ են օգնություն ստանալու համար։ Աջակցվող գործողություններն են․

  • Ապահովում ապաստանով (հավաքական կամ ոչ հավաքական)
  • Սննդի ապահովում
  • Արտակարգ իրավիճակի պարագաների բաժանում
  • Աջակցություն տանտերերին, նրանց տնային, ուղեկցող և օգնող կենդանիներին
  • Աջակցություն հաշմանդամություն ունեցող չափահասներին և երեխաներին, ինչպես նաև հասանելիության և ֆունկցիոնալ կարիքներ ունեցող այլ անձանց
  • Աջակցություն զանգվածային տարհանման ժամանակ
  • Չափահասների և երեխաների վերամիավորում

Review our guidance and planning considerations for providing mass care during a pandemic.

Ձեզ մոտակա ապաստաններ որոնելու համար SHELTER տեքստը և ձեր փոստային դասիչը հաղորդագրությամբ ուղարկեք 43362 համարին (օր․՝ Shelter 12345)։ Կարող եք ցանկացած պահի կացարան փնտրել Ամերիկյան Կարմիր խաչի կացարանների քարտեզի  միջոցով կամ ներբեռնելով FEMA-ի հավելվածը։

Ապաստանում հաճախակի օգտագործվող իրերի (CUSI) կատալոգը ապաստանային միջավայրում և այլ հավաքական վայրերում աղետից տուժածների կարիքները հոգալու համար նախատեսված իրերի ցուցակ է։ FEMA-ն այդ իրերի մատակարարման համաձայնագրեր ունի գործընկերների հետ, որպեսզի աղետի ժամանակ դրանք հնարավոր լինի ավելի հեշտությամբ մատակարարել։

Ճգնաժամային իրավիճակներում հոգեբանական խորհրդատվության օգնության և ուսուցման ծրագիր

Ճգնաժամային իրավիճակներում հոգեբանական խորհրդատվության օգնության և ուսուցման ծրագրով լրացուցիչ ֆինանսավորում է հատկացվում նահանգային, ցեղային և տարածքային իշխանություններին և հասարակական կազմակերպություններին՝ օգնելու աղետից տուժած անհատներին և համայնքներին աղետից հետո վերականգնվել համայնքահեն իրազեկման և հոգեբանա-կրթական ծառայությունների միջոցով։ Նպատակն է օգնել տուժածներին վերականգնվել աղետների անցանկալի արձագանքներից և սկսել վերակառուցել կյանքը։ Առաջարկվող ծառայությունները կլինիկական չեն և անանուն են, դրանք ներառում են ճգնաժամային իրավիճակներում աջակցող հոգեբանական խորհրդատվությունը, հոգեբանական կրթությունը, հաղթահարման հմտությունների զարգացումը և համապատասխան ռեսուրսների հետ կապի ստեղծումը։

Աղետի հետևանքների վերացման հետ կապված գործերի վարման ծրագիր

Աղետի հետևանքների վերացման հետ կապված գործերի վարման ծրագիրը (DCM) նահանգային, ցեղային կամ տարածքային պետական կամ ոչ պետական որևէ կազմակերպությանը տրվող լրացուցիչ հատկացում է՝ նախատեսված օգնելու աղետից տուժած անհատներին ու ընտանիքներին վերականգնման գործընթացում։ DCM-ը համագործակցություն է գործը վարողի և աղետից տուժածի միջև։ Այս ծրագրի նպատակն է աղետից հետո վերականգնման պլանի միջոցով գնահատել և հասցեավորել տուժած անձի չբավարարված կարիքները։ Աղետից հետո վերականգնման այս պլանը ներառում է ռեսուրսներ, որոշման կայացման առաջնահերթություններ, ուղղորդում և գործիքներ աղետից տուժածների համար։

alert - info

Ուսումնասիրեք գործիքակազմը և ծանոթացեք Աղետի հետևանքների վերացման հետ կապված գործերի վարման ծրագրին դիմելու կարգին։

Աղետների իրավաբանական ծառայություններ (DLS) նախատեսվում է իրավաբանական օգնություն տրամադրել նախագահի կողմից հայտարարված խոշոր աղետից տուժածներին։ Այդ ծառայությունները հասանելի են այն տուժածներին, որոնք համարվում են ցածր եկամուտ ունեցող և սահմանափակվում են այն գործերով, որոնք սովորաբար իրավական վճարներ չեն պահանջում։ Առաջարկվող իրավաբանական օգնությունը հիմնականում ներառում է օգնություն ապահովագրական հայցադիմումների (օր․՝ առողջության, սեփականության կամ կյանքի), աղետի ժամանակ կորած իրավական փաստաթղթերի վերականգնման կամ վերակազմման հարցում, օգնություն տան վերանորոգումների և կապալառուների և (կամ) տանտերերի հետ վեճերի դեպքում, լիազորությունների և խնամակալության նյութերի պատրաստման և FEMA-ի բողոքարկումների հարցում։ DLS ծրագիրն իրականացվում է Փաստաբանների ամերիկյան ասոցիացիայի երիտասարդ իրավաբանների բաժնի հետ համագործակցությամբ։

alert - info

Աղետից տուժածներին տրամադրվող իրավաբանական ծառայությունների մասին մանրամասն տեղեկացեք DisasterAssistance.gov կայքի իրավաբանական ծառայությունների էջում։

Աղետների դեպքում գործազրկության աջակցություն

Աղետի հետևանքով առաջացած գործազրկության դեպքում հասանելի օգնությամբ նախագահի կողմից հայտարարված խոշոր աղետից տուժած իրավունակ անձանց տրամադրվում են գործազրկության նպաստներ և կրկին աշխատանք գտնելուն օգնող ծառայություններ։ Այդ ծառայությունները ԱՄՆ Աշխատանքի դեպարտամենտի պատասխանատվությունն են և տրամադրվում են տուժած նահանգի, ցեղի կամ տարածքի աշխատուժի հարցերով զբաղվող մարմնի կողմից։ DUA-ն հասանելի է միայն աղետից տուժած այն անձանց, որոնք այլապես չեն համապատասխանում իրենց նահանգի, ցեղի կամ տարածքի աշխատուժի հարցերով զնաղվող մարմնի միջոցով տրամադրվող գործազրկության ապահովագրությունն ունենալու պահանջներին։

alert - info

DUA ծրագրի և իրավունակության պահանջների մասին իմացեք ավելին DisasterAssistance.gov կայքի «Աղետների դեպքում գործազրկության աջակցություն» էջում։

Կամավոր կազմակերպությունների համակարգում

Կամավոր կազմակերպությունները առաջիններից են, որոնք աղետից հետո տրամադրում են տուժածների աջակցության ծառայություններ և շարունակում են աջակցել տուժած տարածքներին վերականգնման ամբողջ ընթացքում։ Այս կազմակերպությունների աշխատանքը լրացնում է դաշնային օգնությանը և կարող է օգնել լրացնել բացերը։ FEMA-ի Կամավոր կազմակերպությունների համակարգողներն օգնում են համայնքներին կատարել չբավարարված կարիքների գնահատումներ և կազմակերպել վաղ համակարգման աշխատանքները, ինչպես նաև մշակել և ուղղորդել վերականգնման գործընթացում անհատներին և ընտանիքներին օգնելու համար ստեղծված տեղական խմբերի աշխատանքը երկարաժամկետ վերականգնման հարցում։

alert - info

Ավելին իմանալու համար այցելեք Կամավորների և նվիրաբերողների էջ կամ լրացուցիչ հարցերի դեպքում գրեք մեզ էլ․ փոստով։

Օգտակար ռեսուրսների ցուցակներ

Տուժածներին կարող են հասանելի լինել ռեսուրսներ FEMA-ից բացի այլ աղբյուրներից։ Լրացուցիչ ռեսուրսներ ստանալու համար այցելեք նահանգային, տարածքային և ազգային մակարդակով առաջարկվող օգտակար ռեսուրսների մեր էջը։

Լրացուցիչ ռեսուրսներ տուժածների համար

Ready.gov կայքում կան բազմաթիվ գործիքներ և ռեսուրսներ, որոնք կօգնեն պատրաստվել նախքան աղետը կամ օգնություն ստանալ աղետից հետո, մասնավորապես՝

Ուշադրություն

FEMA-ի Անհատական օգնության ծրագրերը նախատեսված են միայն առաջնային կարիքները հոգալու, այլ ոչ բոլոր կորուստները վերականգնելու համար։ Որոշ մարդիկ համապատասխանում են մեկից ավելի ծրագրերից օգնություն ստանալու պահանջներին․ միգուցե դուք լրացուցիչ օգնություն եք ստանում դաշնային և կամավոր այլ կազմակերպություններից։ Սակայն ճիշտ նույն կարիքի համար չեք կարող օգնություն ստանալ մեկից ավելի ծրագրերից կամ կազմակերպություններից, այդ թվում՝ ձեր ապահովագրական ընկերությունից։

Վերջին անգամ թարմացվել է