alert - warning

This page has not been translated into Armenian. Visit the Armenian page for resources in that language.

Fact Sheets

In an effort to keep FEMA.gov current, please see the content archive for information prior to January 20, 2025.

Լոս Անջելեսի շրջանի անտառային հրդեհից փրկվածները կարող են իրավասու լինել FEMA-ի աղետի աջակցության համար, որը նախատեսված է բավարարելու ձեր ընտանիքի հիմնական կարիքները աղետի հետևանքով ուղղակիորեն պատճառված վնասների համար: FEMA-ն չի կարող կրկնօրինակել ապահովագրական վճարումները, սակայն այն կարող է օգնել այնտեղ, որտեղ ապահովագրությունը չի կարող:

illustration of page of paper Release Date:

FEMA Rental Assistance-ը ժամանակավոր դրամաշնորհ է, որը հասանելի է FEMA դիմորդներին, որոնց տները մնում են անբնակելի անտառային հրդեհներից հետո: Այն վճարում է ապրելու համար, մինչ իրենց տունը վերանորոգվում կամ վերակառուցվում է, կամ երբ նրանք վարձակալության համար նոր տուն են փնտրում: Հնարավոր տանտերերը կարող են ավելին իմանալ վարձակալության աջակցության մասին ստորև:

illustration of page of paper Release Date:

FEMA-ն և պետությունը ճանաչում են այն հսկայական ֆինանսական և հուզական վնասը, որը անտառային հրդեհները հասցնում են անհատներին և ընտանիքներին: Այս մարտահրավերներին դիմակայելիս՝ ձեզ ենք ներկայացնում որոշ ռեսուրսներ, որոնք կարող են օգնել:

illustration of page of paper Release Date:

FEMA Աջակցությունը հասանելի է աղետից փրկվածներին, ովքեր աղետից առաջ անօթևան էին կամ բնակվում էին ոչ ավանդական կացարաններում, ինչպես օրինակ՝ վրաններում կամ ծածկ ապահովող, սակայն բնակարանային կառույց չհանդիսացող վայրերում։

illustration of page of paper Release Date:

Աղետից փրկվածների աջակցության թիմերը (DSAT) գտնվում են Լոս Անջելեսի վարչաշրջանում և աջակցում են անտառային հրդեհներից փրկվածներին՝ նրանց օգնության տրամադրման նպատակով գրանցելու, անմիջական կարիքները բացահայտելու, ներկայացված դիմումների թարմացման և լրացուցիչ ռեսուրսներ տրամադրող համայնքային կենտրոններ ուղղորդելու միջոցով:

illustration of page of paper Release Date:

FEMA and the state, territory or tribal government may provide direct and financial disaster assistance to U.S. citizens, non-citizen nationals and qualified non-citizens.

illustration of page of paper Release Date:

The Disaster Legal Services program may be implemented during a disaster declaration that provides confidential, free legal assistance to survivors who need legal help due to a major disaster, but who do not have the means to secure adequate legal services.

illustration of page of paper Release Date:

Աղետների դեպքում գործազրկության աջակցության (DUA) ծրագիրը հասանելի է նահանգային, ցեղային և տեղական ինքնակառավարման մարմիններին (STT) Նախագահի կողմից հայտարարված խոշոր աղետի դեպքում, որը ներառում է Անհատական աջակցություն և լիազորում է DUA-ն՝ համաձայն Ռոբերտ Թ. Սթաֆորդի Աղետներին աջակցության և արտակարգ իրավիճակների արձագանքման ակտի 410-րդ բաժնի (Հանրային օրենք 93-288), որը կոդավորված է 42 U.S.C. § 5177-ում։ DUA-ն գործազրկության նպաստներ և նորից աշխատանքի անցնելու ծառայություններ է տրամադրում այն անձանց, ովքեր գործազուրկ են դարձել հայտարարված միջադեպի անմիջական հետևանքով և ովքեր իրավասու չեն գործազրկության պետական կանոնավոր ապահովագրության համար։

illustration of page of paper Release Date:

Բոլորը ցանկանում են գնալ տուն, մաքրել այրվածքի տեղը և սկսել վերակառուցումը: Երբ վերադառնում եք, հետևեք տեղական պաշտոնյաների հրահանգներին և մի շտապեք ներս հասնելուն պես: Եթե գտնում եք, որ ձեր տունը վնասվել է, զգույշ եղեք: Վերականգնումը պահանջում է զգուշություն:

illustration of page of paper Release Date:

2022 թ-ի հունիսի 1-ից FEMA-ն վերականգնել է աղետների պատճառած վնասների ստուգումը՝ անձամբ այցելելով տներ և զննումներ իրականացնելով: COVID-19 համաճարակի պատճառով տուժածների տները զննելու համար կիրառվել են բազմաթիվ վիրտուալ մեթոդներ: Աղետից տուժածների առողջությունն ու անվտանգությունը առաջնահերթ են FEMA-ի համար, այնպես որ գործակալությունը կպահպանի զննումներ իրականացնելու հնարավորությունը՝ առանց տուն մտնելու: Եթե տուժածները մտավախություն ունեն՝ COVID-19-ի ընթացիկ անորոշության պատճառով կամ, երբ այլ կերպ հնարավոր չէ տուն մտնել, FEMA-ն կհետևի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների ուղեցույցներին՝ տան արտաքին վիճակի ստուգում իրականացնելու համար, այդ թվում նաև՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը և կրելով անձնական պաշտպանիչ միջոցներ:

illustration of page of paper Release Date: