FEMA կայքում կան տեղեկություններ և նյութեր, որոնք հասանելի են ոչ միայն անգլերենով, այլև այլ լեզուներով:
Բնական աղետներից տուժածները կարող են գտնել թարգմանված տեղեկատվություն աղետների օգնության ծրագրերի, արտակարգ իրավիճակների պատրաստվածության, արձագանքման և վերականգնման միջոցառումների և ջրհեղեղի ապահովագրության վերաբերյալ: Տեղեկատվությունը ներկայացված է տարբեր ձևաչափերով և հասանելի է փոխանակման և ներբեռնման համար: Պարբերաբար կավելացվեն լրացուցիչ ռեսուրսներ, ուստի խնդրում ենք հաճախակի այցելել:

Խելամիտ հարմարեցումներ
FEMA-ն տրամադրում է մի շարք ծառայություններ ' բնական աղետներից տուժած բոլոր անձանց կարիքները բավարարելու համար, ներառյալ`
- Թարգմանություններ
- Ամերիկյան ժեստերի լեզու (ASL)
- Իրական ժամանակի ենթագրեր
- Օժանդակ սարքեր լսելու կամ կարդալու համար
- Բրայլյան կամ խոշոր տպագիր փաստաթղթեր
Հայցման ծառայություններ
FEMA-ն խոսում է Ձեր լեզվով
Մենք առաջարկում ենք օգնություն և տեղեկատվություն Ձեր լեզվով: Զանգահարեք FEMA թեժ գիծ 800-621-3362 հեռախոսահամարով:
- Անգլերենի համար սեղմեք 1
- Իսպաներենիհամար սեղմեք 2
- Սեղմեք 3 այլ լեզուների համար
Դուք կարող եք հավաքել 711 համարը կամ օգտվել վիդեո կապի ծառայություններից:
Ուսումնասիրեք մեր ռեսուրսները
Տեղեկացեք աղետների օգնության ծրագրերի և անհատների և ընտանիքների ընտրության չափանիշների մասին:
Ներբեռնեք մուլտիմեդիա ռեսուրսներ ինչպիսիք են՝ սոցիալական մեդիայի գրաֆիկական նյութերը, թռուցիկները, հայտարարությունների սցենարները, առկա տեսանյութերը և անիմացիաները բազմաթիվ լեզուներով, որոնք կօգնեն ձեզ աղետների մասին կարևոր տեղեկություններ կիսել այլ մարդկանց հետ աղետից առաջ, ընթացքում և հետո:
Այցելեք FloodSmart.gov (հղումը անգլերեն լեզվով)՝ ծանոթանալու ջրհեղեղից ապահովագրության, ռիսկերի և ծախսերի, գոտիների և քարտեզների և ջրհեղեղների աղետների պատրաստվածության մասին: Գործակալները կարող են օգտագործել ջրհեղեղի աղետի բազմալեզու ռեսուրսները հաճախորդների հանդիպումների համար կամ սոցիալական լրատվամիջոցներում, վեբկայքերում կամ մարքեթինգային էլ. փոստ։
Իմացեք ավելին ինչպես օգնել աղետից տուժվածնեին : Օգնության բազմաթիվ եղանակներ կան, ինչպիսիք են կանխիկ դրամը, անհրաժեշտ իրերը կամ ձեր ժամանակը նվիրելը:
Ստացեք հիմնական ուղեցույցներ այն մասին, թե ինչպես պահպանել ձեր ընտանեկան արժեքները, ինչպիսիք են լուսանկարները, գրքերը և կարևոր փաստաթղթերը աղետից հետո:
Դիմեք հուղարկավորության աջակցության համար և ստացեք հաճախակի տրվող հարցերի պատասխաններ:
Ամերիկյան ժեստերի լեզվի տեսանյութեր
ASL-ի մեր YouTube երգացանկում կան տեսանյութեր, որոնք կենտրոնանում են աղետների պատրաստվածության և անվտանգության հետ կապված մի շարք թեմաների վրա:
Դիտեք ամբողջ ցանկը YouTube-ում (անգլերենով)
