FEMA-ն հավաքել է սովորաբար օգտագործվող գործիքներ և տեղեկություններ, որոնք կօգնեն ձեզ կապ հաստատել և սկսել վերականգնման գործընթացը:
Հաղորդակցման գործիքներ
Ներբեռնեք մուլտիմեդիա ռեսուրսներ ինչպիսիք են՝ սոցիալական մեդիայի գրաֆիկական նյութերը, թռուցիկները, հայտարարությունների սցենարները, առկա տեսանյութերը և անիմացիաները բազմաթիվ լեզուներով, որոնք կօգնեն ձեզ աղետների մասին կարևոր տեղեկություններ կիսել այլ մարդկանց հետ աղետից առաջ, ընթացքում և հետո:
Գտեք տեղեկություններ այլ լեզուներով, բացի անգլերենից, աղետների օգնության ծրագրերի, արտակարգ իրավիճակների պատրաստվածության, արձագանքման և վերականգնման միջոցառումների և ջրհեղեղի ապահովագրության վերաբերյալ:
Վերականգնման արագացման գործիքներ
Իմացեք, թե ինչպես փոխարինել, կարևոր փաստաթղթերը, ինչպիսիք են սոցիալական ապահովության քարտերը, վարորդական իրավունքները և անձնագրերը:
Ստացեք աղետների օգնության, արտակարգ իրավիճակների ապաստարանների , ջրհեղեղի ապահովագրության և այլնի վերաբերյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները:
Տեղեկացեք, թե ինչպես օգնել ամերիկացիներին դժվար պահերին:
Իմացեք, թե ինչպես նպաստել ասեկոսեների կանխարգելմանը և ինչպես բացահայտել խաբեբաներին:
Ստացեք առաջարկություններ, որոնք կօգնեն ձեզ վերականգնել ձեր արժեքավոր իրերը աղետից հետո:
Եթե աղետից հետո ֆինանսական օգնություն եք փնտրում, այցելեք FEMA-ի աղետների աջակցության էջը: