Աղետից փրկվածների աջակցության թիմերը (DSAT) գտնվում են Լոս Անջելեսի վարչաշրջանում և աջակցում են անտառային հրդեհներից փրկվածներին՝ նրանց օգնության տրամադրման նպատակով գրանցելու, անմիջական կարիքները բացահայտելու, ներկայացված դիմումների թարմացման և լրացուցիչ ռեսուրսներ տրամադրող համայնքային կենտրոններ ուղղորդելու միջոցով:
Աղետից փրկվածների աջակցության թիմեր

DSAT-ին կազմված է խմբերից, որոնք այցելում են աղետից տուժած համայնքներ՝ աղետից օրեր, երբեմն ժամեր անց: Նրանք հաճախ քայլում են տուժած տարածքներով կամ փոքր խմբերով հավաքվում համայնքային հաստատությունում:
Երբ այցելում են տուժած համայնքներ, գործում են որպես FEMA-ի աչքեր, ականջներ և երբեմն՝ ձայն: Նրանք պատրաստ են բնակիչներին օգնել դիմել աջակցության, նույնիսկ՝ ամենադժվար պայմաններում:
DSAT-ի առաքելությունը ներառում է կարևոր և նոր առաջացող կարիքների գնահատումը և զեկուցումը FEMA-ի ղեկավարությանը՝ վերջիններիս կողմից որոշումներ կայացվելու նպատակով: Նրանց պարտականությունները ներառում են՝
- Աջակցման դիմումի ներկայացման գործընթացի վերաբերյալ փրկվածներին տեղում ուղղորդման տրամադրում և աղետներից տուժածների՝ FEMA-ի աջակցության վերաբերյալ ակնարկի տրամադրում:
- Փրկվածների դիմումների վերանայում, դիմումի կարգավիճակի մասին հիմնական տեղեկությունների տրամադրում և գործի նյութերի համար նոր տեղեկությունների կամ փաստաթղթերի հավաքում:
- Աղետից փրկվածների և տեղական պաշտոնյաների ներգրավում կարիքների բացահայտմանը, որոնք անհապաղ են, սակայն դրանց ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել, և որոնք FEMA-ն կամ գործընկեր գործակալությունները կարող են օգնել լուծել:
- Աջակցել համայնքի հասանելիության և համագործակցության խթանմանը տեղական, նահանգային, տոհմական կամ տարածքային արտակարգ իրավիճակների կառավարիչների, հաշմանդամների հարցերով գործընկերների, մասնավոր հատվածի, կամավոր գործակալությունների և կրոնական կազմակերպությունների հետ՝ փրկվածներին աջակցելու նպատակով համագործակցության մշակույթ խթանելու համար: