Անհատների և տնային տնտեսությունների ծրագիրը (IHP) տրամադրում է ֆինանսական օգնություն և մատուցում է ծառայություններ աղետից տուժած իրավունակ անհատներին ու տնային տնտեսություններին, որոնք չապահովագրված կամ անբավարար ապահովագրական ծածկույթի մեջ չմտնող ծախսեր և լուրջ կարիքներ ունեն։ IHP օգնությունը չի փոխարինում ապահովագրությանը և չի կարող փոխհատուցել աղետի պատճառած բոլոր կորուստները։ Օգնությունը նախատեսված է ձեր հիմնական կարիքների բավարարման համար և լրացնում է աղետից հետո վերականգնմանն ուղղված աշխատանքներին։

FEMA-ի հանձնառությունն է՝ հավասար հասանելիություն ապահովել աղետից հետո վերականգնման ռեսուրսներին և օգնությանը։ FEMA-ին տեղեկացրեք, եթե դուք կամ ձեր տնային տնտեսությունում որևէ մեկը հաշմանդամություն կամ լեզվական օգնության կարիք ունի։
IHP օգնությունը կարող է ներառել․
- Դրամական միջոցներ ժամանակավոր կացարանի համար, քանի դեռ չեք կարող ապրել ձեր տանը, օրինակ՝ վարձակալման նպաստ կամ հյուրանոցի ծախսերի փոխհատուցում
- Դրամական միջոցներ՝ օգնելու տնային տնտեսության համար հիմնական բնակավայր հանդիսացող և սեփականատիրոջ կողմից զբաղեցված տների վերանորոգմանը կամ փոխարինմանը, այդ թվում՝ մասնավոր սեփականություն հանդիսացող մուտքի ճանապարհների, օրինակ՝ երթևեկելի փողոցների, ճանապարհների կամ կամուրջների վերանորոգմանը։
- Ժամանակավոր բնակարան, եթե հաստատվել է աղետի համար, երբ կացարանային ռեսուրսների պակասի պատճառով չեք կարող օգտագործել վարձակալման նպաստը
- Դրամական միջոցներ որպես վտանգի մեղմացման օգնություն՝ օգնելու իրավունակ տանտերերին ավելի ամուր, ավելի հուսալի ձևով վերանորոգել կամ վերակառուցել տները
- Դրամական միջոցներ աղետի հետևանքով առաջացած չապահովագրված կամ թերի ապահովագրված այլ ծախսերի և լուրջ կարիքների համար
Անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքով FEMA-ից պահանջվում է դիմումատուից ստանալ գրավոր համաձայնություն՝ աղետի հետևանքների վերացման օգնության վերաբերյալ նրա մասին գրառումները երրորդ կողմին փոխանցելու համար։ Դիմումատուները, որոնք ցանկանում են թույլատրել FEMA-ին իրենց մասին տեղեկությունները փոխանցել երրորդ կողմին, պետք է լրացնեն FEMA FORM FF-104-FY-21-118։ Authorization for the Release of Information Under the Privacy Act (Անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքի համաձայն տեղեկությունների բացահայտման թույլտվություն) ձևը (ձևը անգլերենով է) և վերադարձնեն այն FEMA-ին։

Վերականգնման ճանապարհը
Թեև աղետից տուժածները ոչ բոլորն են անցնում վերականգնման նույն ճանապարհով, այս ինտերակտիվ գործիքի միջոցով կծանոթանաք, թե ինչ սովորական գործընթացներ կան, և ինչ պահանջների պետք է հետևել, որոնք կարող են օգնել ձեզ ստանալ աղետը վերապրելուց ձեզ անհրաժեշտ աջակցությունը։
Սկսեք վերականգնման ճանապարհը
Տեղեկացեք FEMA-ի IHP օգնության ծրագրի մասին
- Իմացեք ավելին FEMA-ի կացարանային և բնակարանային օգնության մասին, որն ստանալու պահանջներին գուցե դուք համապատասխանեք։
- Հասկացեք համապատասխանության ընդհանուր պայմանները, որոնց պետք է համապատասխանել օգնությունն ստանալու համար։
- Տեղեկացեք քաղաքացիության և ներգաղթյալի կարգավիճակի պահանջների մասին՝ դաշնային սոցիալական նպաստներ ստանալու համար։
- Ուսումնասիրեք, թե ինչ ծախսերի համար է հատկացվում FEMA-ի օգնությունը տնային տնտեսությունների և այլ կարիքների համար։
- Տեղեկացեք, թե ինչպես առցանց, հեռախոսով կամ անձամբ դիմել օգնության համար։
Շարունակաբար ժամանակավոր կացարանի օգնության կարիք ունեցող դիմումատուները կարող են լրացուցիչ օգնություն խնդրել՝ լրացնելով FEMA Form FF-104-FY-21-115: Application for Continued Temporary Housing Assistance (Անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքի համաձայն տեղեկությունների բացահայտման թույլտվություն) ձևը (ձևը անգլերենով է) և ուղեկցող փաստաթղթերի հետ միասին վերադարձնելով այն FEMA-ին։
Աջակցության այլ ծրագրեր

Կացարանի ապահովումից բացի FEMA-ն ունի Անհատական օգնության այլ ծրագրեր, որոնք նախատեսված են աղետներից տուժածներին օգնելու համար, օրինակ՝ աղետի հետևանքով առաջացած գործազրկության օգնությունը, հոգեբանական խորհրդատվությունը ճգնաժամային իրավիճակներում, Աղետների իրավաբանական ծառայություններ և այլն։