Նախքան դիմելը
Լուսանկարեք ձեր վնասված տունը և պարագաները ձեր արձանագրությունների համար:
Կազմեք վնասված/կորցրած իրերի ցուցակ, որը կարող է օգտակար լինել ձեր ապահովագրությանը տվյալներ տրամադրելիս կամ ձեր կորուստները FEMA-ի տեսուչի հետ քննարկելիս:

Եթե դուք ապահովագրություն ունեք (օրինակ՝ ջրհեղեղից, տների սեփականատերերի, վարձակալների, ավտոմեքենաների կամ այլ տեսակի ապահովագրություններ), խնդրում ենք հնարավորինս շուտ հայց ներկայացնել ձեր ապահովագրության ծառայություններ մատուցողին: Պարտադիր չէ, որ հայցը ներկայացնեք նախքան FEMA-ի կողմից աղետից օգնության համար դիմելը, սակայն մինչ ձեզ կդիտարկեն որոշ տեսակի օգնության համար՝ դուք պետք է տրամադրեք FEMA-ին ձեր ապահովագրության վճարումը կամ մերժումը:
Եթե ձեր մոտակայքում կացարան եք փնտրում, կարճ հաղորդագրությամբ ուղարկեք SHELTER բառը և ձեր փոստային դասիչը 43362 համարին:
Անհապաղ կարիքների դեպքում կապվեք ձեր տեղական արտակարգ իրավիճակների կառավարման մասնագետների, կամավորականների գործակալությունների հետ կամ զանգահարեք տեղական 2-1-1 հեռախոսահամարով: