*Այս փոփոխությունները վերաբերում են 2024 թ-ի մարտի 22-ին կամ դրանից հետո տեղի ունեցած աղետներին:
Մենք զգալի փոփոխություններ ենք կատարել մեր Անհատական օգնության (ԱՕ) ծրագրերում՝ աղետից տուժածների առջև ծառացած պատմական խնդիրները լուծելու համար:
Փոփոխությունները հետևյալն են.

*Ճկուն ֆինանսավորում, որը տրամադրվում է անմիջապես տուժածներին, երբ նրանք դրա կարիքն ամենաշատն ունեն:

*Ընդլայնված իրավասություն, որպեսզի ավելի շատ մարդկանց օգնենք արագ վերականգնվել:

*Դիմելու պարզեցված գործընթաց՝ տուժածների անհատական կարիքներին համապատասխանելու համար:

Պարզեցված վեբկայքեր՝ օգնության և ժամանակավոր կացարանի համար դիմելու համար:
Ճկուն ֆինանսավորում (նոր նպաստներ)
Լուրջ կարիքների օգնություն
Կարևոր պարագաների, ինչպես օրինակ՝ սնունդը, ջուրը, մանկական կաթնախառնուրդը, կրծքով կերակրման պարագաները, դեղորայքը և արտակարգ իրավիճակների այլ պարագաների համար նախատեսված գումար:
Օգնություն տեղափոխման հարցում
Գումար, որը կտրամադրվի անհապաղ կացարանի կարիքի դեպքում, եթե չեք կարողանում վերադառնալ ձեր տուն աղետի պատճառով:
Գումարը կարող է օգտագործվել ընտանիքի անդամներով և ընկերներով հյուրանոցում մնալու համար կամ այլ տարբերակների համար՝ մինչև վարձակալությամբ տրվող տուն կգտնեք:
Ընդլայնված իրավասություն

Այլ կարիքների պարզեցված օգնություն
FEMA-ն այլևս չի պահանջում տուժածներից վարկի համար դիմել ԱՄՆ Փոքր բիզնեսների վարչություն (SBA)՝ մինչ որոշակի տեսակի օգնության համար իրավասու լինելը:
Տուժածներն այժմ հնարավորություն ունեն դիմելու ցածր տոկոսադրույքով SBA վարկի համար՝ միևնույն ժամանակ դիմելով FEMA-ի օգնության համար:
Օգնություն ոչ բավարար ապահովագրություն ունեցող մարդկանց
Եթե դուք ապահովագրավճար եք ստացել, որը չի ծածկել ձեր տանը կամ գույքին հասցրած վնասի արժեքը, դուք այնուամենայնիվ կարող եք գումար ստանալ FEMA-ից:
Նկատի ունեցեք, որ FEMA-ի օգնությունը չի փոխարինում տան, վարձակալների կամ ջրհեղեղից ապահովագրությանը և չի փոխհատուցելու աղետի պատճառով առաջացած բոլոր կորուստները:
Ընդլայնված չափանիշներ տան վերանորոգման օգնության համար
Դուք կարող եք գումար ստանալ աղետի պատճառով վնասված ձեր տան որոշ մասերի վերանորոգման համար՝ անկախ նրանից, թե նախկինում ինչ վիճակում էին: Նաև կարող եք կատարել կանխարգելիչ վերանորոգումներ, որոնք զերծ կպահեն նմանատիպ վնասներից հետագա աղետների դեպքում:
Կատարվել են բարելավումներ տան հասանելիության հարցում
Եթե դուք հաշմանդամություն ունեք, ձեզ կտրամադրվի գումար, որը կօգնի կատարել ձեր տան հասանելիության վերանորոգումը (օրինակ՝ արտաքին թեքահարթակը, ճաղավանդակները և դեպի տուն տանող սալիկապատ արահետը):
Կարող են կատարվել վերանորոգման աշխատանքներ, եթե այս տարրերը վնասվել են աղետի ժամանակ: Կարող են կատարվել տան բարելավումներ, եթե այդ հատկությունները չեն եղել նախքան աղետը, բայց անհրաժեշտ են նախկինում գոյություն ունեցող հաշմանդամության կամ աղետի հետևանքով առաջացած հաշմանդամության պատճառով:
Պարզեցված օգնություն ինքնազբաղված անձանց համար
Եթե դուք ինքնազբաղված անձ եք, FEMA-ն կարող է գումար առաջարկել ձեր աշխատանքի համար անհրաժեշտ գործիքներն ու սարքավորումները վերանորոգելու կամ նորով փոխարինելու համար, եթե դրանք վնասվել են աղետից:
Ընդլայնված օգնություն համակարգչային սարքերի համար
Այժմ դուք կարող եք գումար ստանալ անձնական կամ ընտանեկան համակարգչի համար, եթե այն վնասվել է աղետից: Կարող եք նաև գումար ստանալ լրացուցիչ համակարգիչների համար, որոնք անհրաժեշտ են աշխատանքի, դպրոցի կամ հասանելիության և գործառնական կարիքների համար:
Դիմելու պարզեցված գործընթաց
Ժամանակավոր կացարանի օգնության համար պարզեցված հայտեր
Եթե ձեզ հարկավոր է երկարատև ժամանակավոր կացարանի օգնություն, նվազեցվել են փաստաթղթերի հետ կապված պահանջները: Ձեզ հետ կաշխատեն անհատական գործով զբաղվող աշխատակիցներ, ովքեր կառաջարկեն իրենց աջակցությունը և կբարձրացնեն թափանցիկությունը:
Ուշացած հայտատուների համար հեռացվել են խոչընդոտները
Եթե դուք հաստատում եք խնդրում ուշացրած հայտի համար, այլևս կարիք չկա տրամադրել ձեր ուշացրած հայտի պատճառը բացատրող փաստաթղթեր:
Պարզեցվել է բողոքարկումների գործընթացը
Եթե համաձայն չեք FEMA-ի որոշման հետ և ցանկանում եք բողոքարկել, այլևս կարիք չկա բացատրական փաստաթղթերի հետ մեկտեղ ներկայացնել ստորագրված, գրավոր բողոքարկման նամակը:

Իմանալ ավելին (հղումներն անգլերենով են)
FEMA-ի DisasterAssistance.gov և ժամանակավոր կացարանի օգնության վեբկայքերի բարելավում
FEMA-ն հեշտացրել է DisasterAssistance.gov և ժամանակավոր կացարանի օգնության վեբկայքերի հասանելիությունը և պարզեցրել տուժածների համար նավարկումը այդ կայքերով:
DisasterAssistance.gov վեբկայքի պարզեցում
Նոր թարմացումների շնորհիվ՝ Disasterassistance.gov վեբկայքը աղետների օգնության համար դիմելու գործընթացն այժմ ավելի է արագացրել, քան երբևէ: Այժմ առցանց հայտը տուժածների համար կատարվում է հեշտացված նավարկման, առաջընթացի տեսողական հետագծման և անհատականացված տեղեկությունների հավաքման միջոցով: Օրինակ, տուժածներին այժմ առաջարկվում է պատասխանել միայն այն հարցերին, որոնք վերաբերում են իրենց կոնկրետ հանգամանքներին: Այս փոփոխությունը կկրճատի աղետից տուժածների ժամանակի ծախսերը, երբ նրանք ամենաշատն են կարիքի մեջ և ամենաշատ դժվարություններն են հաղթահարում: Տուժածների մեծ մասի համար այս փոփոխությունը ավելի քան 15%-ով կնվազեցնի գրանցման ժամանակը:
Ժամանակավոր կացարանի օգնության վեբկայքի բարելավում
Տուժածներն այժմ կարող են հեշտությամբ օգտվել FEMA-ի Ժամանակավոր կացարանի օգնության ծրագրից կացարաններ ամրագրելու և մասնակից հյուրանոցների հետ անմիջականորեն կապվելու համար և գտնել ժամանակավոր կացարանների լուծումներ: Մինչև թարմացումները տուժածները կարող էին տեսնել կացարանների տարբերակների չզտված ցանկը: Այժմ կայքում տեղադրված են լուսանկարներ և օգտատիրոջ համար պարզեցված տեսակավորման և զտման գործառույթներ: Թարմացումներ են կատարվել նաև օգտատիրոջ փորձը բարելավելու համար շարժական սարքերում՝ հեշտացնելով տուժածների համար նավարկման և կացարան գտնելու գործընթացը:
Ուսումնասիրեք TSA տեղորոշիչի նոր կայքը (հղումը անգլերենով և իսպաներենով)
