Տան սեփականատիրության և բնակության իրավունքի ստուգում

Բնակության իրավունքի ապացույց

Սեփականատիրության ապացույց

Ընդլայնված ճկուն համակարգ

To be eligible for certain types of assistance provided through the Individuals and Households Program (IHP), Նախքան IHP-ի օգնության տեսակների մեծ մասը տրամադրելը՝ FEMA-ն պետք է ստուգի, որ դուք ապրել եք ձեր դիմումում նշված հասցեում՝ որպես ձեր հիմնական բնակության վայր: FEMA-ն նաև պետք է ստուգի, որ ձեր տունը ձեզ է պատկանել՝ նախքան տան վերանորոգման կամ նորով փոխարինման օգնություն տրամադրելը:

Աղետների օգնության գործընթացն ավելի արագացնելու և դիմումատուների հոգսը թեթևացնելու շրջանակներում մենք փորձում ենք ստուգել բնակության և սեփականության իրավունքը հանրային գրառումների ավտոմատ որոնման միջոցով:

Եթե մենք չկարողանանք ստուգել, որ դուք ապրել եք դիմումում նշված տանը կամ այն ձեզ է պատկանել, մենք կխնդրենք ձեզ տրամադրել փաստաթղթեր՝ բնակության և/կամ սեփականության իրավունքը հաստատելու համար, որպեսզի որոշենք՝ արդյոք դուք իրավասու եք օգնության համար, թ ոչ:

FEATURED
Graphic
A red house with a white roof and a road

Մենք գիտակցում ենք, որ աղետից հետո փաստաթղթեր տրամադրելը կարող է մեծ խնդիր լինել: Մենք վերջերս իրագործել ենք նոր կանոններ՝ նվազեցնելու հասանելիության խոչընդոտները, որոնց հետ առնչվում է անապահով բնակչությունը:

FEMA-ն այժմ ընդունում է ավելի շատ տեսակի փաստաթղթեր՝ սեփականատիրության և բնակության իրավունքը ստուգելու համար, ինչպես նաև ընդունում է փաստաթղթեր ավելի լայն ընդգրկույթով ամսաթվերո, քան նախկինում:

Read more about recent Individual Assistance policy changes.

Բնակության իրավունքի ապացույց

FEMA-ն ընդունում է հետևյալ փաստաթղթերը՝ որպես ապացույց, որ դուք ապրել եք ձեր տանը նախքան հայտարարված աղետը: Դուք պետք է ներկայացնեք միայն ստորև նշված փաստաթղթերից մեկը:

  • Վարձակալության կամ բնակարանային ապահովման համաձայնագիր:g agreement.
  • Վարձակալության ստացականներ:
  • Կոմունալ վճարումների հաշիվ (հոսանք, ջուր/կոյուղի և այլն):
  • Employer’s statement (e.g. pay stub)
  • Վճարման անդորրագիր:
  • Բանկային կամ վարկային քարտի քաղվածք:
  • Վարորդական վկայական, պետության կողմից տրված նույնականացման քարտ կամ ընտրողի գրանցման քարտ:
  • Պետական պաշտոնյայի քաղվածք: (Police Chief, Mayor, Postmaster, etc.).
  • Բժշկական ծառայություններ մատուցողի վճարային հաշիվ:
  • Սոցիալական ապահովման կազմակերպության փաստաթղթեր (օրինակ՝ Շարժական խոհանոցի):.
  • Ավտոտրանսպորտային միջոցի գրանցում:
  • Բնակության վկայական կամ այլ դատական փաստաթղթեր:
  • Local school documents (must include the child’s disaster-damaged residence and name of the applicant or co-applicant)
  • Letter prepared after the disaster by a mobile home park or manager confirming your occupancy at the time of the disaster

Փաստաթղթերի մեծ մասը կարող է թվագրված լինել աղետից 1 տարի առաջ ամսաթվով և/կամ օգնության ցուցաբերման 18-ամսյա ժամանակաշրջանում: Այնուամենայնիվ, ձեր վարորդական վկայականը, պետության կողմից տրված նույնականացման քարտը կամ ընտրողի գրանցման քարտը պետք է թվագրված լինեն մինչև աղետի ամսաթվով և ժամկետի մեջ լինեն, երբ պատճենն ուղարկեք FEMA:

Սեփականատիրության ապացույց

FEMA-ն ընդունում է հետևյալ փաստաթղթերը՝ որպես ապացույց, որ ձեր տունը պատկանում էր ձեզ նախքան հայտարարված աղետը: Դուք պետք է ներկայացնեք միայն ստորև նշված փաստաթղթերից մեկը:

  • Սեփականության վկայական կամ սեփականության իրավունք:
  • Հիփոթեքային վարկի փաստաթղթեր:
  • Տան սեփականատիրոջ ապահովագրության փաստաթղթեր:
  • Գույքահարկի ստացական կամ վճարային հաշիվ:
  • Հավաքովի տան վկայական կամ սեփականության իրավունք:
  • Տան ձեռքբերման պայմանագրեր: (e.g. Bill of Sale, Bond for Title, Land Installment Contract, etc.)
  • Վերջին կամք և կտակ (մահվան վկայականով), որտեղ նշված է, որ դուք ժառանգորդ եք:
  • Հիմնական վերանորոգման կամ տեխսպասարկման աշխատանքների ստացականներ, որոնք թվագրված են աղետից առաջ 5 տարվա ժամկետի ամսաթվով:
  • Court documents
  • Աղետից հետո շարժական տների պարկի սեփականատիրոջ կամ մենեջերի կամ պետական պաշտոնյայի կողմից ստացված նամակ, որը համապատասխանում է FEMA-ի պահանջներին:

Փաստաթղթերի մեծ մասը կարող է թվագրված լինել աղետից 1 տարի առաջ ամսաթվով կամ օգնության ցուցաբերման 18-ամսյա ժամանակաշրջանում:

alert - info

Բնակության կամ սեփականատիրության իրավունքն ապացուցելու համար ձեր փաստաթղթերը FEMA ուղարկելու ամենաարագ և ամենահեշտ միջոցը առցանց վերբեռնելն է՝DisasterAssistance.govկայքում (հղումն անգլերենով է):

Ընդլայնված ճկուն համակարգ

Թեև մենք ակնկալում ենք, որ վերջին փոփոխությունները թույլ կտան ընդունել ավելի շատ փաստաթղթեր՝ աղետի օգնության գործընթացը հեշտացնելու համար, FEMA-ն հասկանում է, որ աղետից տուժածները կարող են լրացուցիչ դժվարություններ ունենալ որոշակի փաստաթղթեր հավաքելու համար: Ուստի, FEMA-ն կատարել է վերջին կանոնների փոփոխություններ՝ համակարգն առավել ճկուն դարձնելու համար, որպեսզի դիմումատուները, ովքեր չեն կարողանում տրամադրել ստանդարտ փաստաթղթերը, հնարավորություն ունենան տրամադրել գրավոր հայտարարություններ իրենց մասին՝ որպես ծայրահեղ միջոց որոշակի իրավիճակներում:

Բնակության իրավունքի ապացույց

Եթե աղետից առաջ դուք բնակվում էիք շարժական տանը կամ ճամփորդական կցավագոնում, և դուք չունեք բնակության իրավունքի թույլատրելի ձևեր, FEMA-ն կարող է ընդունել գրավոր ինքնահայտարարագիր ձեր մասին՝ որպես ծայրահեղ միջոց՝ այս տեսակի տների համար փաստաթղթերի ավանդական ձևերի ձեռքբերման հետ կապված դժվարությունների պատճառով:

FEMA-ն կարող է նաև ընդունել գրավոր ինքնահայտարարագիր այն դիմումատուներից, ովքեր ապրում էին կղզիամերձ տարածքներում, կղզիներում և տոհմական հողերում, սակայն հայտարարությունը պետք է տրամադրվի FEMA-ին գրավոր կերպով և այն չի կարող դիտվել միայն տեսուչի կողմից:

Բնակության իրավունքը հաստատող ինքնահայտարարագրում պետք է նշված լինեն բոլոր ստորև կետերը.

  1. Աղետից տուժած բնակավայրի հասցեն:
  2. Ժամանակահատվածը, երբ դուք ապրել եք աղետից տուժած տանը՝ որպես ձեր հիմնական բնակավայր, մինչև Նախագահի կողմից աղետի մասին հայտարարելը:
  3. Ձեր կամ ձեր համատեղ դիմումատուի անունը և ստորագրությունը:
  4. Հետևյալ հայտարարագրի հիմնական տարրերը և լրացուցիչ բացատրությունը.

«Ես բարեխիղճ կերպով ջանքեր եմ գործադրել FEMA-ի հետ համակարգմամբ՝ թույլատրված բնակության իրավունքի փաստաթղթերի պատճենը ձեռք բերելու և տրամադրելու համար: Ես չկարողացա ձեռք բերել այս փաստաթղթերը, քանի որ [նշեք այն հանգամանքների բացատրությունը, որոնք խոչընդոտում են բնակության իրավունքի ստուգման ստանդարտ գործընթացին, ներառելով այն հանգամանքը, թե ինչու այլ տեսակի փաստաթղթեր հասանելի չեն եղել դիմումատուին կամ ինչու առկա փաստաթղթերը չեն համապատասխանում FEMA-ի պահանջներին]: Սույնով՝ սուտ վկայության պատժի ներքո, ես հայտարարում եմ, որ վերոնշյալ տեղեկությունները իրական են և ճիշտ»:

Սեփականատիրության ապացույց

Եթե դուք հանդիսանում եք տան սեփականատեր, ապրում եք կղզիամերձ տարածքում, կղզում կամ տոհմական հողում կամ ճամփորդական կցավագոնում կամ շարժական տանը, և չունեք սեփականության իրավունքի որևէ ընդունելի ձև, FEMA-ն՝ որպես սեփականատիրության իրավունքի ապացույց կընդունի գրավոր ինքնահայտարարագիր՝ որպես ծայրահեղ միջոց:

Սեփականատիրության իրավունքը հաստատող ինքնահայտարարագրում պետք է նշված լինեն բոլոր ստորև կետերը.

  1. Աղետից տուժած բնակավայրի հասցեն:
  2. Ժամանակահատվածը, երբ դուք ապրել եք աղետից տուժած տանը՝ որպես ձեր հիմնական բնակավայր, մինչև Նախագահի կողմից աղետի մասին հայտարարելը:
  3. Ձեր կամ ձեր համատեղ դիմումատուի անունը և ստորագրությունը:
  4. Հետևյալ հայտարարագրի հիմնական տարրերը և լրացուցիչ բացատրությունը.

«Ես բարեխիղճ կերպով ջանքեր եմ գործադրել FEMA-ի հետ համակարգմամբ՝ թույլատրված սեփականատիրության իրավունքի փաստաթղթերի պատճենը ձեռք բերելու և տրամադրելու համար: Ես համապատասխանում եմ FEMA-ի կողմից սահմանված սեփականատիրոջ-բնակչի չափանիշին, քանի որ ես հանդիսանում եմ կամ (Ա) տան օրինական սեփականատերը: (Բ) վարձ չեմ վճարել, բայց ես վճարում եմ բնակավայրի հարկերը կամ տեխսպասարկման վճարները, կամ (Գ) ունեմ ցմահ բնակության իրավունք: Ես չկարողացա ձեռք բերել այս փաստաթղթերը, քանի որ [նշեք այն հանգամանքների բացատրությունը, որոնք խոչընդոտում են սեփականատիրոջ-բնակչի համապատասխան կատեգորիայի սեփականատիրության իրավունքի ստուգման ստանդարտ գործընթացին]: Սույնով՝ սուտ վկայության պատժի ներքո, ես հայտարարում եմ, որ վերոնշյալ տեղեկությունները իրական են և ճիշտ»:

Եթե դուք հանդիսանում եք ժառանգության միջոցով փոխանցված տան սեփականատեր և ապրում եք այդ տանը և չունեք սեփականության իրավունքի որևէ ընդունելի ձև, FEMA-ն՝ որպես սեփականատիրության իրավունքի ապացույց կընդունի գրավոր ինքնահայտարարագիր՝ որպես ծայրահեղ միջոց:

Ժառանգության միջոցով փոխանցված սեփականատիրության իրավունքի ապացույցի համար ներկայացված գրավոր ինքնահայտարարագրում պետք է նշված լինեն բոլոր ստորև կետերը.

  1. Աղետից տուժած բնակավայրի հասցեն:
  2. Ժամանակահատվածը, երբ դուք ապրել եք աղետից տուժած տանը՝ որպես ձեր հիմնական բնակավայր, մինչև Նախագահի կողմից աղետի մասին հայտարարելը:
  3. Ձեր կամ ձեր համատեղ դիմումատուի անունը և ստորագրությունը:
  4. Մահացած անձի մահվան վկայականի պատճեն:
  5. Հետևյալ հայտարարագրի հիմնական տարրերը և լրացուցիչ բացատրությունը.

«Ես բարեխիղճ կերպով ջանքեր եմ գործադրել FEMA-ի հետ համակարգմամբ՝ թույլատրված սեփականատիրության իրավունքի փաստաթղթերի պատճենը ձեռք բերելու և տրամադրելու համար: Ես չկարողացա ձեռք բերել այս փաստաթղթերը, քանի որ [նշեք այն հանգամանքների բացատրությունը, որոնք խոչընդոտում են սեփականատիրության իրավունքի ստուգման ստանդարտ գործընթացին]»:

ԵՎ հետևյալ հայտարարագրի հիմնական տարրերը.

«Որպես հանգուցյալի ամենամոտ ազգական իրավահաջորդության գծով՝ իմ սեփականության մեջ ներառված են հանգուցյալի բոլոր իրավունքներն ու պարտականությունները: Մահացած անձի անունը՝ ________________, մահվան ամսաթիվը՝ ________________: Ես հասկանում եմ, որ այս հայտարարագրի հետ մեկտեղ պետք է ներկայացնեմ մահվան վկայականը: Սույնով՝ սուտ վկայության պատժի ներքո, ես հայտարարում եմ, որ վերոնշյալ տեղեկությունները իրական են և ճիշտ»:

Վերջին անգամ թարմացվել է