Ձեր սեփականություն վերադառնալիս թարմացրեք FEMA-ի Ձեր դիմումը

Release Date Release Number
NR-020
Release Date:
Մարտ 7, 2025

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ –  Քանի որ աղետից փրկվածները վերադառնում են իրենց սեփականությունը, կարևոր է, որ աղետից փրկվածները շարունակեն թարմացնել FEMA-ի իրենց դիմումը՝ տեղեկանալով իրենց ունեցվածքի կարգավիճակի մասին:

Եթե դուք ի սկզբանե FEMA-ին մատնանշել եք, որ ձեր տունն անհասանելի է, կամ որ վնասն անհայտ է, դուք պետք է թարմացնեք ձեր դիմումը՝ տեղեկանալով ձեր ունեցվածքի կարգավիճակի մասին: Հենց որ կարողանաք հաստատել ձեր վնասի կարգավիճակը, անմիջապես թարմացրեք ձեր դիմումը FEMA-ի թեժ գծի միջոցով կամ Աղետների վերականգնման կենտրոնում (DRC) Բացակայող կամ հնացած տեղեկատվությունը կարող է հետաձգել ձեր օգնությունը:

Ձեր գույքի կարգավիճակի թարմացումը կարող է փոխվել միայն FEMA-ի մասնագետի հետ խոսելու միջոցով կամ զանգահարելով 800-621-3362 հեռախոսահամարով կամ այցելելով DRC: Տես ստորև ներկայացվող վայրերը.

Ալթադենա
540 West Woodbury Rd.
Ալթադենա, ԿԱ 91001
Բաց է՝ Երկ. - Շաբ. ։ Առավոտյան 9ից մինչև երեկոյան 7-ը

 

UCLA Հետազոտական Պարկ
10850 West Pico Blvd.
Լոս-Անջելես, ԿԱ 90064
Բաց է՝ Երկ. - Շաբ. ։ Առավոտյան 9ից մինչև երեկոյան 7-ը

Աղետների վերականգնման կենտրոնները ֆիզիկապես հասանելի են հաշմանդամություն ունեցող անձանց և հասանելիություն ու ֆունկցիոնալ կարիքներ ունեցող անձանց համար: Նրանք հագեցած են օժանդակ տեխնոլոգիաներով և այլ ռեսուրսներով՝ ապահովելու որպեսզի բոլոր դիմումատուները կարանան օգտվել ռեսուրսներից:

Տեղեկատվական այլ օրինակները, որոնք կարող են թարմացվել միայն անձամբ կամ հեռախոսով, ներառում են.

  • Փոփոխություններ ձեր դիմումում:
  • Թարմացրեք ձեր ընթացիկ փոստային հասցեն:
  • Թարմացրեք ձեր ընթացիկ հեռախոսահամարը:
  • Տան և գույքի վնասների ճշտում կամ ստուգում, ինչպիսին է նախկինում անհասանելի կամ անհայտ վնասը, որը փոխվում է հասանելի կամ հայտնի վնասի տեսակի: 

FEMA առցանց հաշիվը հեշտացնում է այլ տեղեկությունների թարմացումը, ինչպիսիք են ձեր կոնտակտային տվյալները և նախապատվությունները և փաստաթղթերի վերբեռնումը: Դուք կարող եք ստեղծել հաշիվ  DisasterAssistance.gov կայքում: Դուք կարող եք նաև ներբեռնել FEMA-ի բջջային հավելվածը ձեր հեռախոսում և հետևել այնտեղ եղած տեղեկատվությանը: Եթե դուք չունեք ինտերնետ հասանելիություն կամ նախընտրում եք անձամբ այցելել FEMA, մեր DRC-ները հասանելի են ձեր կարիքների աջակցման համար: 

FEMA-ի հետ կապվելիս անպայման նշեք ինը նիշանոց հայտի համարը, որը տրամադրվել է դիմելու ժամանակ: Այս համարը ներառված է FEMA-ի կողմից ձեզ ուղարկված ողջ նամակագրության մեջ. շատ կարևոր է օգտագործել այս համարը:

FEMA-ին դիմելուց հետո ձեր օգնության խնդրանքը վերանայվում է՝ պարզելու համար, թե արդյոք անհրաժեշտ է ստուգում, որպեսզի հաստատվի աղետի հետ կապված վնասը ձեր տանը և անձնական գույքին: FEMA-ի տնային ստուգումները կատարվում են անձամբ կամ վիրտուալ, և տեսուչը կկապվի ձեզ հետ՝ պայմանավորվելու համար: Եթե ստուգումն իրականացվում է անձամբ, FEMA տեսուչը ձեզ ցույց կտա պաշտոնական լուսանկարչական ID և կիմանա ձեր գրանցման համարը.տեսուչները երբեք դա ձեզանից չեն խնդրի (եթե խնդրեն, մի տրամադրեք այն): Ստուգման համար վճար չի գանձվում:

Ուշադիր կարդացեք ձեր որոշման նամակը՝ հասկանալու համար գործընթացում ձեր հետագա քայլերը և թե ինչ լրացուցիչ փաստաթղթեր կարող են անհրաժեշտ լինել: Որոշման նամակը կտրամադրի նաև հրահանգներ այն մասին, թե ինչպես դուք կարող եք բողոքարկել FEMA-ի որոշումը:

Կալիֆոռնիայի վերականգնման վերաբերյալ վերջին տեղեկությունների համար այցելեք fema.gov/hy/disaster/4856: FEMA-ի Region 9-ին՝ @FEMARegion9 հետևեք X-ում կամ հետևեք FEMA-ին առցանց, X-ում՝ @FEMA կամ @FEMAEspanolFEMA-ի ֆեյսբուքյան էջում կամ Espanol էջում կամ at FEMA-ի YouTube-յան ալիքում։ Պատրաստվածության վերաբերյալ տեղեկատվության համար հետևեք Ready Campaign-ին X-ում՝ @Ready.gov, Instagram-ում՝ @Ready.gov կամ Ready ֆեյսբուքյան էջում։

Կալիֆոռնիան հանձնառու է վերականգնման գործընթացում աջակցել Լոս Անջելեսի հրդեհային փոթորկից տուժած բնակիչներին: Այցելեք CA.gov/LAFires՝ աղետների վերականգնման ծրագրերի, կարևոր ժամկետների վերաբերյալ թարմացված տեղեկատվության համար և թե ինչպես դիմել աջակցության համար:

Tags:
Վերջին անգամ թարմացվել է