ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ – Լոս Անջելեսի շրջանի տների սեփականատերերին և վարձակալներին, ում չապահովագրված կամ թերապահովագրված գույքը հունվարի անտառային հրդեհների հետևանքով վնաս է կրել, մնացել է մի քանի շաբաթ աղետների դեպքում դաշնային աջակցությանը դիմելու համար: FEMA-ն երկարաձգել է դիմումի վերջնաժամկետը մինչև 2025 թվականի մարտի 31-ը՝ երկուշաբթի:
Անտառային հրդեհից տուժած անձանց համար FEMA-ի աջակցությունը կարող է ծածկել վարձակալությունը, ժամանակավոր կացարանը, կացարանի վերանորոգումը, անձնական ունեցվածքի կորուստները և աղետի հետ կապված այլ կարիքները, որոնք ապահովագրված չեն: FEMA-ի դրամաշնորհների վերադարձի ենթակա չեն: FEMA-ի աջակցությունը ենթակա չէ հարկման և չի ազդի Սոցիալական ապահովության, Մեդիքեյդի կամ այլ դաշնային նպաստների իրավասության վրա:
Փրկվածներին խրախուսվում է ներկայացնել ապահովագրական պահանջներ իրենց տներին, անձնական գույքին և տրանսպորտային միջոցներին հասցված վնասի համար, նախքան FEMA-ի աջակցությանը դիմելը: FEMA-ի Անհատականը աջակցությունը չի կարող կրկնապատկել ապահովագրական նպաստները կամ օգնության այլ աղբյուրները:
FEMA-ին դիմելու համար՝
- Այցելեք առցանց DisasterAssistance.gov (ամենաարագ տարբերակ) կայք,
- Օգտագործեք FEMA-ի հավելվածը (հասանելի է Apple App Store-ում կամ Google Play-ում),
- Զանգահարեք FEMA-ի Աջակցման թեժ գիծ 800-621-3362 հեռախոսահամարով: Եթե դուք օգտվում եք ռետրանսլյացիոն ծառայությունից, ինչպիսին է Տեսատրանսլայցիոն ծառայությունը (VRS), ենթագրային հեռախոսը կամ այլ ծառայություն, FEMA-ին տրամադրեք տվյալ ծառայության ձեր համարը:
- Այցելեք Աղետների վերականգնման կենտրոն: Հասցեների համար՝ DRCLocator.
Աղետների վերականգնման կենտրոնները ֆիզիկապես հասանելի են հաշմանդամություն ունեցող անձանց և հասանելիություն ու ֆունկցիոնալ կարիքներ ունեցող անձանց համար: Նրանք հագեցած են օժանդակ տեխնոլոգիաներով և այլ ռեսուրսներով՝ ապահովելու որպեսզի բոլոր դիմումատուները կարանան օգտվել ռեսուրսներից:
Կալիֆոռնիայի վերականգնման վերաբերյալ վերջին տեղեկությունների համար այցելեք fema.gov/hy/disaster/4856: Հետևեք FEMA-ի Region 9-ին @FEMARegion9 X-ում կամ հետևեք FEMA-ին առցանց X-ում՝ @FEMA կամ @FEMAEspanol, FEMA-ի ֆեյսբուքյան էջում կամ Espanol էջում և FEMA-ի YouTube-յան ալիքում. Պատրաստվածության վերաբերյալ տեղեկատվության համար հետևեք Ready Campaign-ին X-ում՝ @Ready.gov, Instagram-ում՝ @Ready.gov կամ Ready ֆեյսբուքյան էջում։