ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ [https://www.fema.gov/hy/press-release/20250308/fema-extends-deadline-apply-wildfire-disaster-assistance] Release Date: Մարտ 7, 2025 ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ – Լոս Անջելեսի շրջանի տների սեփականատերերին և վարձակալներին, ում չապահովագրված կամ թերապահովագրված գույքը հունվարի անտառային հրդեհների հետևանքով վնաս է կրել, մնացել է մի քանի շաբաթ աղետների դեպքում դաշնային աջակցությանը դիմելու համար: FEMA-Ն ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ը՝ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ:  Անտառային հրդեհից տուժած անձանց համար FEMA-ի աջակցությունը կարող է ծածկել վարձակալությունը, ժամանակավոր կացարանը, կացարանի վերանորոգումը, անձնական ունեցվածքի կորուստները և աղետի հետ կապված այլ կարիքները, որոնք ապահովագրված չեն: FEMA-ի դրամաշնորհների վերադարձի ենթակա չեն: FEMA-ի աջակցությունը ենթակա չէ հարկման և չի ազդի Սոցիալական ապահովության, Մեդիքեյդի կամ այլ դաշնային նպաստների իրավասության վրա: Փրկվածներին խրախուսվում է ներկայացնել ապահովագրական պահանջներ իրենց տներին, անձնական գույքին և տրանսպորտային միջոցներին հասցված վնասի համար, նախքան FEMA-ի աջակցությանը դիմելը: FEMA-ի Անհատականը աջակցությունը չի կարող կրկնապատկել ապահովագրական նպաստները կամ օգնության այլ աղբյուրները:  FEMA-ԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ *  Այցելեք առցանց DISASTERASSISTANCE [https://www.disasterassistance.gov/].GOV (ամենաարագ տարբերակ) կայք, * Օգտագործեք FEMA-Ի ՀԱՎԵԼՎԱԾԸ  [https://www.fema.gov/about/news-multimedia/mobile-products] (հասանելի է Apple App Store-ում կամ Google Play-ում), * Զանգահարեք FEMA-ի Աջակցման թեժ գիծ 800-621-3362 հեռախոսահամարով:  Եթե դուք օգտվում եք ռետրանսլյացիոն ծառայությունից, ինչպիսին է Տեսատրանսլայցիոն ծառայությունը (VRS), ենթագրային հեռախոսը կամ այլ ծառայություն, FEMA-ին տրամադրեք տվյալ ծառայության ձեր համարը: * Այցելեք Աղետների վերականգնման կենտրոն: Հասցեների համար՝ DRCLOCATOR [https://egateway.fema.gov/ESF6/DRCLocator]. Աղետների վերականգնման կենտրոնները ֆիզիկապես հասանելի են հաշմանդամություն ունեցող անձանց և հասանելիություն ու ֆունկցիոնալ կարիքներ ունեցող անձանց համար: Նրանք հագեցած են օժանդակ տեխնոլոգիաներով և այլ ռեսուրսներով՝ ապահովելու որպեսզի բոլոր դիմումատուները կարանան օգտվել ռեսուրսներից: _Կալիֆոռնիայի վերականգնման վերաբերյալ վերջին տեղեկությունների համար այցելեք __fema.gov/hy/disaster/4856_ [https://www.fema.gov/hy/disaster/4856]_: Հետևեք FEMA-ի Region 9-ին __@FEMARegion9_ [https://x.com/femaregion9]_  X-ում կամ հետևեք FEMA-ին առցանց X-ում՝ __@FEMA_ [https://twitter.com/FEMA]_ կամ __@FEMAEspanol_ [https://twitter.com/FEMAEspanol]_, __FEMA-ի ֆեյսբուքյան էջում_ [https://www.facebook.com/FEMA]_ կամ __Espanol էջում_ [https://www.facebook.com/FEMAespanol]_ և __FEMA-ի YouTube-յան ալիքում_ [https://www.youtube.com/user/FEMA]_. Պատրաստվածության վերաբերյալ տեղեկատվության համար հետևեք Ready Campaign-ին X-ում՝ __@Ready.gov_ [https://x.com/Readygov]_, Instagram-ում՝ __@Ready.gov_ [https://www.instagram.com/accounts/login/?next=https%3A%2F%2Fwww.instagram.com%2Freadygov%2F&is_from_rle]_ կամ __Ready ֆեյսբուքյան էջում_ [https://www.facebook.com/readygov/]_։_