Աղետների վերականգնման կենտրոնները շարունակում են բաց մնալ անտառային հրդեհների աղետներին օգնություն տրամադրելու համար

Release Date Release Number
NR-022
Release Date:
Մարտ 12, 2025
  1. Աղետների վերականգնման կենտրոնները շարունակում են բաց մնալ անտառային հրդեհների աղետներին օգնություն տրամադրելու համար

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ – Լոս Անջելեսի շրջանի անտառային հրդեհներից փրկվածները, ովքեր օգնության կարիք ունեն, կարող են այցելել Աղետների վերականգնման կենտրոն (DRC)՝ դիմելու աղետների հետևանքով աջակցություն ստանալու համար, խոսել FEMA-ի ներկայացուցչի հետ, խոսել այլ նահանգային և դաշնային գործակալությունների ներկայացուցիչների հետ և ստանալ թարմացումներ FEMA-ի իրենց դիմումի վերաբերյալ: Երկու DRC-ն էլ բաց են մինչև հետագա ծանուցումը: 

DRC-ները գտնվում են՝

  • UCLA Research Park West 
    10850 West Pico Blvd. 
    ԼոսԱնջելես, ԿԱ 90064 
    Բաց է՝ Երկ. – Շաբ. առավոտյան 9ից մինչև երեկոյան 7-ը
     
  • Ալթադենա Աղետների վերականգնման կենտրոն
    540 West Woodbury Rd. 
    Ալթադենա, ԿԱ 91001 
    Բաց է՝ Երկ. – Շաբ. առավոտյան 9ից մինչև երեկոյան 7-ը
     

Աղետների վերականգնման կենտրոնները ֆիզիկապես հասանելի են հաշմանդամություն ունեցող անձանց և հասանելիություն ու ֆունկցիոնալ կարիքներ ունեցող անձանց համար: Նրանք հագեցած են օժանդակ տեխնոլոգիաներով և այլ ռեսուրսներով՝ ապահովելու որպեսզի բոլոր դիմումատուները կարանան օգտվել ռեսուրսներից:

DRC այցելությունը աջակցություն ստանալու եղանակներից միայն մեկն է: Կարող եք նաև դիմել կամ թարմացնել ձեր դիմումը առցանց DisasterAssistance.gov  կայքում կամ օգտագործելով FEMA-ի հավելվածը: Կարող եք նաև զանգահարել FEMA-ի Աջակցման թեժ գիծ՝ 1-800-621-3362 հեռախոսահամարով:

Հետևեք FEMA-ին առցանց, X-ում՝ @FEMA կամ @FEMAEspanolFEMA-ի ֆեյսբուքյան էջում կամ Espanol page և FEMA's YouTube-յան ալիքում. Պատրաստվածության վերաբերյալ տեղեկատվության համար հետևեք Ready Campaign-ին X-ում՝ @Ready.gov, Instagram-ում՝ @Ready.gov կամ Ready ֆեյսբուքյան էջում։

Կալիֆոռնիան հանձնառու է վերականգնման գործընթացում աջակցել Լոս Անջելեսի հրդեհային փոթորկից տուժած բնակիչներին: Այցելեք CA.gov/LAFires՝ աղետների վերականգնման ծրագրերի, կարևոր ժամկետների վերաբերյալ թարմացված տեղեկատվության համար և թե ինչպես դիմել աջակցության համար:

Tags:
Վերջին անգամ թարմացվել է