ՄՈՒՏՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՒԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է ՄԻՆՉԵՒ ԱՊՐԻԼԻ 15-Ը [https://www.fema.gov/hy/press-release/20250328/deadline-submit-right-entry-forms-extended-april-15] Release Date: Մարտ 28, 2025 Սեփականատերերի կողմից զբաղեցրած բնակարանները և բազմաբնակարան շենքերը այժմ իրավասու են կառավարության կողմից ֆինանսավորվող աղբահանության ծրագրին: ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի (USACE) կողմից աղբահանության ծրագրին մասնակցելու իրավունքի ձևը (ROE) ներկայացնելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ը։ Դաշնային ֆինանսավորմամբ իրականացվող աղբահանության ծրագիրը ներառում է կառուցվածքային աղբահանություն և պահանջում է ROE ձև, որը պետք է լրացվի գույքի սեփականատիրոջ կողմից և ներկայացվի առցանց [https://app.smartsheet.com/b/form/ca0e6e24c8db4598b5c49642b2ff4615] կամ տպագրված [https://file.lacounty.gov/SDSInter/lac/1176418_Opt-InForm.pdf] տարբերակով՝Աղետների վերականգնման կենտրոնում։ [https://egateway.fema.gov/ESF6/DRCLocator] USACE-ի կողմից աղբահանության ծառայությունը տրամադրվում է առանց անձնական ծախսերի, սակայն FEMA-ն չի կարող կրկնօրինակել աղբահանության համար այլ նախատեսված ֆինանսավորման աղբյուրները։ Եթե գույքը ունի ապահովագրություն աղբահանության համար, սեփականատիրոջ կողմից չօգտագործված մնացորդային գումարը պետք է փոխանցվի շրջանին՝ աղբահանության ծախսերը փոխհատուցելու համար։ ԲՈԼՈՐ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ROE ՁԵՒԸ ՄԻՆՉԵՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ը ՝ ԿԱ՛Մ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ, ԿԱ՛Մ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ: FEMA-ի լիազորությունները սովորաբար սահմանափակվում են հանրային տարածքների աղբահանությամբ, ներառյալ պետական դպրոցները կամ վարչական հաստատությունները։ Լոս Անջելեսի անտառային հրդեհներին ի պատասխան, FEMA-ի իրավասությունը ընդլայնվել է՝ ընդգրկելով ոչ միայն հանրային տարածքներից աղբահանությունը, այլև առանձին բնակելի տներ՝ հասարակական առողջապահական վտանգը նվազեցնելու և տուժած համայնքների տնտեսական վերականգնումը արագացնելու նպատակով։ Այս շաբաթ Կալիֆորնիայի նահանգի ներկայացրած խնդրանքի հիման վրա, FEMA-ն նաև ավելացրել է սեփականատիրոջ կողմից բնակեցվող բազմաբնակարանային միավորները։ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ * Իրավասու են մասնավոր, բնակելի մեկ ընտանիքի սեփականությունները: * Տան սեփականատերերը պետք է մասնակցեն աղբահանությանը՝ ներկայացնելով ROE ձևը մինչև ԱՊՐԻԼԻ 15-Ի ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ։ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Սեփականատիրոջ կողմից բնակեցված * Յուրքանչյուր սեփականատեր ավերված համատիրության կամ դուպլեքսի պետք է ներկայացնի ROE ձև, այդ թվում նաև շենքի սեփականատերերի միությունը։ Սա հնարավորություն է տալիս վարչաշրջանին, նահանգին և FEMA-ին գնահատել գույքի համապատասխանությունը PPDR ծրագրին։ * Առնվազն մեկ սեփականատիրոջ կողմից բնակեցված տուն պարունակող բնակելի-առևտրային շենքերը իրավասու են դաշնային ֆինանսավորմամբ աղբահանության համար։ * Սա ներառում է համատիրությունների մեծ մասը և որոշ բազմաբնակարանային շենքեր, նույնիսկ եթե նույն շենքում կան ինչպես սեփականատիրոջ կողմից բնակեցված, այնպես էլ վարձակալվող միավորներ։ Վարձակալի կողմից բնակեցված * Վարձակալվող միավորները սովորաբար իրավասու չեն։ Ակնկալվում է, որ բնակարանների բիզնես սեփականատերը կօգտագործի իր ապահովագրությունը և կվարձի լիցենզավորված կապալառու՝ աղբի հեռացման համար: Տե՛ս ստորև ներկայացված կոմերցիոն սեփականությունների ուղեցույցը: * Բնակարանների վարձակալները կարող են իրավասու լինել FEMA-ի Անհատական օգնության ծրագրին՝ օգնելու համար վարձել այլ բնակության վայր և/կամ փոխարինել հրդեհում ոչնչացված անձնական գույքը։ * FEMA-ի Անհատական օգնության ծրագրի դիմումները պետք է ներկայացվեն մինչև մարտի 31-ը։ Դիմեք առցանց DisasterAssistance.gov [https://www.disasterassistance.gov/] կայքում, զանգահարելով FEMA-ի թեժ գիծ՝ 1-800-621-3362, կամ այցելելով Աղետների վերականգնման կենտրոն։ ԱՌԵՒՏՐԱՅԻՆ ԳՈՒՅՔ * Ընդհանրապես, առևտրային օբյեկտները իրավասու չեն դաշնային ֆինանսավորմամբ աղբահանության: * FEMA-ն ունի սահմանափակ հնարավորություններ այս աղբահանության ֆինանսավորումը իրականացնելու համար։ Առևտրային գույքի սեփականատերերը պետք է համագործակցեն իրենց ապահովագրական ընկերության հետ և սկսեն աղբահանությունը հնարավորինս արագ։ * Եթե առկա են արտակարգ հանգամանքներ, բիզնեսի սեփականատերերը պետք է դրանք հաղորդեն Լոս Անջելեսի վարչաշրջանին։ * Բիզնեսները նաև կարող են իրավասու լինել SBA-ի ցածր տոկոսադրույքով վարկերի համար, որոնք կօգնեն նրանց վերականգնմանը և ապահովագրության լրացումին։ SBA վարկի համար դիմելու համար գույքի սեփականատերերը պետք է այցելեն sba.gov/disaster [https://www.sba.gov/funding-programs/disaster-assistance/california-wildfires] կայք, զանգահարեն 1-800-659-2955, կամ այցելեն Աղետների վերականգնման կենտրոն կամ Բիզնեսի վերականգնման կենտրոն։ SBA աղետի հետևանքով վարկի հայտ ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 31-ն է։ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՒ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՍՆԱՎՈՐ ՈՉ ԱՌԵՒՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ * Հանրային դիմորդները և իրավասու մասնավոր ոչ առևտրային կազմակերպությունները (PNPs), որոնք կատարում են էական ծառայություն՝ ըստ 44 CFR 206.223-ի, կարող են իրավասու լինել աղբահանության համար։ ՎԵՐՋԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԻՄԵՔ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՇՐՋԱՆԻՆ՝ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ։ * Այցելեք Լոս Անջելեսի շրջանի աղբահանության կայք՝ recovery.lacounty.gov/debris-removal/ [https://recovery.lacounty.gov/debris-removal/] * Զանգահարեք Լոս Անջելեսի շրջանի Հանրային աշխատանքների հրդեհային աղբահանության թեժ գիծ՝ 844-347-3332 _Հետևեք FEMA-ին առցանց, X-ում՝ __@FEMA_ [https://twitter.com/FEMA]_ կամ __@FEMAEspanol_ [https://twitter.com/FEMAEspanol]_, __FEMA-ի ֆեյսբուքյան էջում_ [https://www.facebook.com/FEMA]_ կամ __Espanol page_ [https://www.facebook.com/FEMAespanol]_ և __FEMA's YouTube-յան ալիքում_ [https://www.youtube.com/user/FEMA]_. Պատրաստվածության վերաբերյալ տեղեկատվության համար հետևեք Ready Campaign-ին X-ում՝ __@Ready.gov_ [https://x.com/Readygov]_, Instagram-ում՝ __@Ready.gov_ [https://www.instagram.com/accounts/login/?next=https%3A%2F%2Fwww.instagram.com%2Freadygov%2F&is_from_rle]_ կամ __Ready ֆեյսբուքյան էջում_ [https://www.facebook.com/readygov/]_։_ _Կալիֆոռնիան հանձնառու է վերականգնման գործընթացում աջակցել Լոս Անջելեսի հրդեհային փոթորկից տուժած բնակիչներին: Այցելեք __CA.gov/LAFires _ [http://ca.gov/lafires]_՝աղետների վերականգնման ծրագրերի, կարևոր ժամկետների վերաբերյալ թարմացված տեղեկատվության համար և թե ինչպես դիմել աջակցության համար:_